ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․Հակոբյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան բաժինների ղեկավարներ, ծրագրի փորձագիտական խմբի անդամներ։ Քննարկվել է ծրագրի այս փուլում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին․․․» ծրագրի համակարգող Ինգա Զարաֆյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ/ԳԵՖ դրամաշնորհների ծրագրին և ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ փորձագետների աջակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու փուլերի ընթացքում 125 ՓՀԷԿ-եր կատարած այցելությունների արդյունքների վերաբերյալ եզրակացությունները։ Ներկայացվել են ՓՀԷԿ-երում հայտնաբերված բնապահպանական խնդիրները, որոնց լուծումների նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն առաջարկել է կազմակերպել քննարկում ՓՀԷԿ-երի մեթոդաբանության ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև գետերի բնապահպանական թողքի չափաքանակների հաշվարկի վերանայման հարցի վերաբերյալ։