ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում անցկացված արտագնա աշխատաժողովում բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողները ներկայացրել են ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացված և նախատեսված միջոցառումները: Քննարկվել են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության»,«Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին», «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», «Կլիմայի փոփոխության մասին», «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիաները: Բանախոսները ներկայացրել են կոնվենցիաների կատարման ընթացքը, առկա բնապահպանական խնդիրները, դրանց լուծման համար ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող գործոնները: Քննարկումների ժամանակ կարևորվել է տարբեր կոնվենցիաների ազգային համակարգողների համագործակցված աշխատանքը, առաջարկներ են հնչել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ: