Այսօր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. 1. անհրաժեշտություն է առաջացել <<Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի վերջնական նախագծի` ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը 2015 թվականի 4-րդ եռամսյակից տեղափոխել 2016 թվականի 2-րդ եռամսյակ` օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենքի նախագիծը վերջնական լրամշակելու համար: 2. անհրաժեշտություն է առաջացել <<Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակում>> միջոցառման կատարման ժամկետը 2015թվականի 4-րդ եռամսյակից տեղափոխել 2017թվականի 2-րդ եռամսյակ` հաշվի առնելով, որ միջոցառման իրականացման համար նախատեսված միջազգային ֆինանսավորմամբ օժանդակությունը ծրագրավորված է 2016 թվականին: 3. <<Կանաչ ներդրումների սխեմայի>> օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում>> միջոցառման կատարման ժամկետը 2016թ. 4-րդ եռամսյակից տեղափոխել 2018թ. 2-րդ եռամսյակ` հաշվի առնելով, որ այդ միջոցառման կատարումը բխում է <<Կանաչ տնտեսության>> սկզբունքների ներդրման գործընթացից: Նախագիծն արժանացել էր հավանության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2016 թվականի հունվարի 21-ի նիստում: Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: