Տպագիր պարբերականներից մեկում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի հարևանությամբ տեղակայված զորամասի հարակից /«Սևան» ազգային պարկի/ տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացվել: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հատումները իրականացվել են համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության և բացառապես զորամասի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել էր հիմնավորում, որ ծառերը խանգարել են զորամասի ռազմական որոշ տեխնիկաների աշխատանքներին և դրանք հատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը և բավարարվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Հատումները կատարվել են թույլատվությամբ նախատեսված ժամկետներում և չափաքանակով: ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն