ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 2.46մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 3.5.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 76.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 270.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 2.57մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական պետական տեսչության հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության, Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 211.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում: Ընդերքի պահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության և Շիրակի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 300.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 84.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 93.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 14.0կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 10.0կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 3.0կգ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզին: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.67մլն..դրամ: