ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.1մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 410.2հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 369.7հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 16.1կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի վնաս: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 290.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 7.0 հազ. դրամի վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.48 մլն. դրամ: