ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2015
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.61մլն. դրամ վարչական տուգանքի 22 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.61մլն. դրամ վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 580.28հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 81.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33.75հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.8 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 34.23 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 24.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Արարատի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի, Լոռու և Կոտայքի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Արարատի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 15.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 9 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց: Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 195.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 150.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 1.69մլն.դրամ: