ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2017
Պարզաբանում

«Armtimes.com» էլեկտրոնային կայքում հոկտեմբերի 27-ին և «Հայկական ժամանակ» օրաթերթում հոկտեմբերի 28-ին հրապարակված «Բնապահպանության տեսչությունը տեղյակ չէ, որ իր որոշումը չի կատարվում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները հոկտեմբերի 26-ին ստուգայց են կատարել «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող տարածք, կազմվել է համապատասխան արձանագրություն, ըստ որի «Արմօյլ» ՓԲԸ կողմից գործարանի կառուցման շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, միևնույն ժամանակ պարզվել է, որ «Արմօյլ» ՓԲԸ-ին պատ կանող տարածքում կատարվում են վարչական շենքի շինմոնտաժման և տարածքի պարսպապատման աշխատանքներ՝ առկա համապատասխան թույլտվությամբ: ՀՀ ԲՆ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հետևողական է իր կողմից կայացված որոշումների կատարման հարցերում։