Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի շենքում, տեղի կունենա «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից նրեկայացված «Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար գետավազանային կառավարման պլան»-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական Էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսում:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-18: