04.12.2024
«Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում,նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218: