ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2023
Կայացել է «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի համար կառավարման պլանի մշակման աշխատաժողովը

Կայացել է «Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի համար կառավարման պլանի մշակման երրորդ խորհրդակցական աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցել են նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և աշխատակիցներ, ծրագիրն իրականացնող՝ «Սոլյուտոն» ՍՊԸ տնօրեն՝ Արեգ Կարապետյանը և ներկայացուցիչներ, «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերը, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն՝ Արսեն Գասպարյանը և ծրագրի փորձագետներ։
Ներկայացվել են յուրաքանչյուր պահպանվող տարածքի համար տեսլականի և պահպանվող տարածքների երկարաժամկետ ռազմավարական նպատակների նախնական տարբերակները։
Քննարկվել են կառավարման պլանի մշակման ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները. անդրադարձ ՝ կատարվել էկոհամակարգերի պահպանության կազմակերպման, գիտահետազոտական աշխատանքների և մոնիթորինգի իրականացման, հանրության իրազեկման և էկոկրթության, զբոսաշրջության խթանման և այլ հարցեր։
Ծրագիրն իրականացվում է «ՍՈԼՅՈՒՏՈՆ» ՍՊ ընկերության առաջնորդությամբ, «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ, «ԱՄ փարթներս» ՍՊԸ մասնակցությամբ, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ գերմանական KfW բանկի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն է։