ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2025
Մեղվաբուծության խթանում՝ Զանգեզուրի կենսոլորտային տարածքներում

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը նոր քայլ է կատարում էկոհամակարգի պահպանման և համայնքային զարգացման ուղությամբ։
«RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» ՊՈԱԿ-ին է տրամադրել՝
-100 մեղվաընտանիք,
-մեղվաբուծական սարքավորումներ,
-կազմակերպել է մասնագիտական դասընթացներ ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար։
Մեղվափեթակները տեղակայվելու են հատուկ պահպանվող տարածքներում՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը և նոր սոցիալ-տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։
Նախագծի շրջանակում «Շիկահող» մասնաճյուղում կայացել է համագործակցության քննարկում  «Զանգեզուր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի, ՇՄՆ ծրագրերի գրասենյակի պաշտոնակատար Արմեն Եսոյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Վիգեն Չիլինգարյանի մասնակցությամբ։
;Մեղվաբուծության զարգացումը ոչ միայն խթանում է էկոհամակարգերի կայուն վերականգնումը, այլև նպաստում է համայնքների ակտիվ ներգրավվածությանը՝ ստեղծելով նոր հեռանկարներ կայուն զբոսաշրջության և բնապահպանական տնտեսության զարգացման համար։