ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2025
Աշխատաժողով՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի վերանայման շուրջ

 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ  «ԵՄ-ն` հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի վերանայման վերաբերյալ աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և առողջապահության նախարարությունների, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում առկա բացերին՝ դրանք դիտարկելով Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի 2024/2881/ԵՄ «Շրջակա միջավայրի օդի որակի և Եվրոպայի համար ավելի մաքուր օդի վերաբերյալ» հրահանգի պահանջների, ինչպես նաև ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Միաժամանակ քննարկվել են մթնոլորտային օդի որակին առնչվող օրենսդրության հայեցակարգային փոփոխություններին վերաբերող հարցեր՝ նպատակ ունենալով բարձրացնել իրավակարգավորման արդյունավետությունը և նպաստել օդի որակի բարելավմանը։
Աշխատաժողովը կարևոր հարթակ էր ներգրավված մարմինների միջև դիրքորոշումների փոխանակման և հետագա համագործակցության ուղղությունների նախանշման համար՝ օրենքի վերանայման գործընթացը առավել ամբողջական և համադրելի դարձնելու նպատակով։