ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2024
Կայացել է Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի առաջին նիստը

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու  հայտի  հիման վրա այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ կայացել է Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողովի առաջին նիստը։
Մասնագիտական հանձնաժողովը դիտարկել է հայտը և  հայտին կից ներկայացված փաստաթղթերը  ներառված յուրաքանչյուր կենդանատեսակի համար։
Նշենք, որ  հանձնաժողովն իր եզրակացությունը կայացնելիս հաշվի է առնում տվյալ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման հետ կապված այն բոլոր չափանիշները և սահմանափակումները, որոնք ապահովում են  տվյալ կենդանատեսակի  բնականոն կենսագործունեությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանների համապասխանելիությունը:
Հանձնաժողովը քննության է առնում և գնահատում հայտում ու կից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը, հայտատուի կողմից ներկայացված ծրագիրը՝  մասնագիտական հանձնաժողովի անդամների առաջարկությամբ քննարկմանը մասնակից դարձնելով  հայտատուին:
Մասնագիտական հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է այցելել և տեղում ստուգել հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության իսկությունը։