ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.12.2022
Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները

Հարգելի՛ քաղաքացիներ, Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի հարակից համայնքների բնակիչ ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին հորդորում է արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: 
Մեր քաղաքացիներին և բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: 
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև  2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: