ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2024
Oգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կանխատեսումների օգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման արագության քամին:
Քամու արագությունը գնահատվում է Բոֆորտի 12-բալային սանդղակով: 
Համաձայն այդ սանդղակի 17,2-20,7 մ/վ արագության քամու դեպքում հնարավոր է կոտրվեն ծառերի ճյուղեր: