Օրը սահմանել է «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ը (ACWF) 2003 թվականին։ Այն միջազգային կրթական և իրազեկման ծրագիր է, որը զարգացնում է հանրության իրազեկությունը ամբողջ աշխարհում ջրային ռեսուրսների պաշտպանության կարևորության մասին՝ ներգրավելով մարդկանց՝ իրականացնելու տեղական ջրային մարմինների հիմնական մոնիթորինգը:
🇦🇲 Մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումն այսօր լուրջ խնդիր է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ են մաքուր մեր գետերն ու լճերը, ի՞նչ աղտոտիչներ և վնասակար նյութեր են առկա քաղցրահամ ջրի աղբյուրներում։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները տալիս է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ իրականացնելով ջրերի որակի և քանակի մոնիթորինգ:
ՊՈԱԿ-ն ամենամսյա և եռամսյակային հաշվետվություններ է պատրաստում Հայաստանում ջրային էկոհամակարգերի որակի և դասակարգման վերաբերյալ։
Իրականացվում է ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական ցուցանիշների գնահատում։