ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամենամսյա և եռամսյակային հաշվետվություններ է պատրաստում Հայաստանում ջրային էկոհամակարգերի որակի և դասակարգման վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամենամսյա և եռամսյակային հաշվետվություններ է պատրաստում Հայաստանում ջրային էկոհամակարգերի որակի և դասակարգման վերաբերյալ։
Իրականացվում է ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական ցուցանիշների գնահատում։
Հոլովակը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից։