12.12.2025
Կարգելվի Հայաստանի Հանրապետությունից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ:
