Վարչության պետ՝ Մեխակ Ղազարյան, գլխավոր մասնագետներ՝ Հասմիկ Սարոյան, Գոռ Միքայելյան, Գայանե Երեմյան, ավագ մասնագետներ՝ Գայանե Սուքիասյան, Գայանե Կարապետյան։
Վարչության հիմնական գործառույթներն են՝
- մթնոլորտ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և մթնոլորտ արտանետման չափաքանակների թույլտվությունների տրամադրման գործընթացի ապահովումը,
- օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակների, օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի մաքսային տարածքով ՀՀ տեղափոխման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) մեկանգամյա լիցենզիաների, թույլտվությունների, պարզաբանումների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
- վտանգավոր թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերի համաձայնեցման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների հաստատման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
- վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ներմուծման, օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) մեկանգամյա լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը
- ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիաների տրամադրման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
-նախարարությանը վերապահված, ՀՀ-ի կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված և սահմանափակ ապրանքների կանոնակարգման գործընթացի կազմակերպումը և ապահովումը,
- թափոնների պետական կադաստրի վարման ապահովումը,
Վարչության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ (https://bit.ly/44iNDEp)։