ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2025
Թափոնների վերամշակման միջազգային օր. իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրներն ամփոփվել են մամուլի ասուլիսով

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը, Հայաստանի վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը և «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանն հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են ոլորտում իրականացվող ծրագրերին և առկա մարտահրավերներին։

  • Անվադողերը վերամշակել ու ստանալ վառելանյութ, պլաստիկից ստանալ քիմական նյութեր, կախիչ, դույլ, տոպրակներ և այլն։ Բնապահպանական ու հանրային առողջության խնդիրներից խուսափելու կամ դրանց ռիսկերը նվազեցնելու համար խրախուսվում է թափոնների ճիշտ կառավարումը, այն է՝ հնարավորինս կրճատել դրանց ծավալները, վերամշակել, ինչու ոչ, տնտեսական օգուտներ ստանալ։
  • Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում։
  • Հայաստանում թափոնների վերամշակման գործընթացի ծավալներն ավելացնելու համար պետք է անհրաժեշտ քանակի հումք, որը չկա։ Դրա համար անհրաժեշտ է նախ դրանք ճիշտ տեսակավորել։ Ձևավորված թափոնի մի հատվածը գնում է վերամշակման ու դրանց մեծ մասը աղբանոցներից են հավաքվում։ 
  • «Վեգա» ընկերությունը Հայաստանում միակ լիցենզավորված կազմակերպությունն է, որն իրականացնում է վտանգավոր թափոնների՝ մարտկոցների, կուտակիչների հավաքագրում։ «Վեգա» ընկերությունը, լիցենզիա ստանալով, փորձում է այդ վտանգը նվազեցնել։ Ընկերության խանութների ցանցում առանձնացված են տարաներ, որտեղ հավաքագրում են մարտկոցները։ 

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://armenpress.am/hy/article/1214693