ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2025
Մարտի 18՝ Թափոնների Վերամշակման Օր

Այսօր աշխարհում նշվում է Թափոնների Վերամշակման Օրը, որը հիշեցնում է մեզ, որ մեր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքում են։ Մենք բոլորս կարող ենք բարելավել բնապահպանական իրավիճակը՝ սկսելով առօրյա շատ պարզ քայլերից։

  • Վերամշակման կարևորությունը

Վերամշակելը ոչ միայն նվազեցնում է թափոնների քանակը, այլև վերամշակվող նյութերն օգնում են պահպանել բնական ռեսուրսները, կրճատել էներգիայի սպառումը և վերականգնել մեր շրջակա միջավայրը։

  • Ինչ կարող ենք անել
  • Սկսեք տեսակավորել թափոնները՝ պլաստիկ, ապակի, թուղթ, մետաղ և օրգանական նյութեր,
  • Կրկնակի օգտագործեք տարաները՝ օգտագործեք բազմակի օգտագործման տարաներ, որոնք կարող են նորից լցվել (օրինակ՝ ջրի շշերը, սնունդը տեղափոխող տարաները),
  • Վերանորոգեք իրերը՝ փոխարինման մասին մտածելու փոխարեն փորձեք նորոգել վնասված իրերը։ Անհրաժեշտ չէ ամեն ինչ գնել նորից։ Այսպիսով, դուք կրճատում եք նոր նյութերի սպառումը և խնայում գումար,
  • Էլեկտրականության խնայողություն՝ վերամշակման գործընթացում էներգիայի խնայողությունը շատ կարևոր է։ Որպեսզի նվազեցնենք էներգիայի ծախսը, պարբերաբար մարեք անպիտան լույսերը և անջատեք էլեկտրական սարքերը,
  • Էկո- ապրանքներ՝ նախապատվությունը տվեք այն ապրանքներին, որոնք պատրաստված են վերամշակվող նյութերից, կամ էկոլոգիապես անվտանգ նյութերից։ Օրինակ՝ օգտագործեք բազմակի օգտագործման պայուսակներ և այլն,
  • Կիսվեք գիտելիքներով՝ օրինակ, համացանցում կամ ձեր համայնքում կարող եք կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն մարդկանց իրազեկմանը թափոնների վերամշակման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի վերաբերյալ: