Տեղի է ունեցել Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական փորձագիտական աշխատանքային խմբի հանդիպումը:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կադաստրի կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Ս/թ հունվարի 21-ին կայացած միջգերատեսչական համակարգող խմբի առաջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։ Դրա շրջանակներում քննարկվել են հավաքագրված տվյալները, աշխատանքային խմբի գործողությունների ծրագիրը և փորձագիտական աշխատանքային խմբի հետագա քայլերը։
