ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2024
Ինչպես մասնակցել գարնանային ծառատունկին

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։
Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: 
Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել՝
-Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Ռուբեն Վելիցյան, 098099995
-«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Վիտալի Դոլունց, 077999885
-«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Հովհաննես Աբրահամյան, 098110802
Ինչպե՞ս դիմել
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի
Մասնակիցների թիվ,
Նախընտրելի անտառտնտեսության տարածքը, որտեղ միանալու եք ծառատունկին,
Կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ.համար, էլ.հասցե)։
Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։