Հաշվի առնելով Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համագործակցության կարևորությունը և նպատակ ունենալով, նպաստել էկոկրթության զարգացմանը և հասարակության էկոլոգիական գիտակցության բարձրացմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանի և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս ռեկտոր Դիանա Գալոյանի, համագործակցության հուշագիր են կնքել։
Հուշագրով Կողմերը նախատեսում են.
ՀՀ օրենսդրության շրջանակներում, միավորել իրենց ջանքերը ներդնելով մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ,
Միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար,
Հուշագրի շրջանակներում Համալսարանի ուսանողները կարող են մասնակցել Նախարարության կողմից իրականացվող որոշակի աշխատանքների։
Նախարարությունը պատրաստակամ է համալսարանի հետ համատեղ կազմակերպել սեմինարներ, վերապատրաստումներ, միջոցառումներ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի այլ ծրագրեր։