ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում հրաժեշտ են տվել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հրաժեշտի միջոցառումը։ 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նույն որոշմամբ՝ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը վերանշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոններում։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Գաբրիելյանին կատարված աշխատանքի, ցուցաբերած նվիրումի և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա ներդրումը  ոլորտում։
Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար Տիգրան Գաբրիելյանը պարգևատրվել է  հուշադրամով։
Իր հերթին Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ ու միասնական աշխատանքի համար՝ նշելով, որ անցած տարիների փորձը մեծ նշանակություն է ունեցել իր մասնագիտական գործունեության համար։