ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2022
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը մասնակցել է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված միջոցառմանը

ՄԱԿ-ի ԵՏՀ` Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Տալլինի շրջակա միջավայրի նախարարության հրավերով  Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը Տալլինում մասնակցել է   ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանն ուղղված աշխատաժողովին և «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքների պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ելույթներ ուղղված՝ Միավորված ազգերի կազմակերպության 2023 թ. ջրային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ԵՄ-ի, համաշխարհային և տարածաշրջանային գործընկերների ու այլ երկրների հետ համագործակցությանը, միջոլորտային երկխոսություններին և գնահատականներին՝ կիրառելով ջուր-սնունդ-էներգիա-էկոհամակարգ կապի մոտեցումը, անդրսահմանային ավազաններում ջրային ռեսուրսների համալիր կառավարման խթանմանը, Եվրոպական Միության ջրային նախաձեռնության ներքո ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը և ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսություններին աջակցմանը։ 
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացվել է հակիրճ զեկույց Եվրոպական Միության ջրային նախաձեռնության ներքո իրականացվող Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության, Հայաստանում երկխոսության շրջանակներում ջրային ոլորտում գրանցված առաջընթացների և ակնկալիքների վերաբերյալ։