Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Աիդա Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ նախաձեռնել են «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել դինամիկ հարթակ ուսանողների և ոլորտի մասնագետների միջև ակտիվ քննարկումների ծավալման և Հայաստանում բնապահպանական հիմնահարցերով զբաղվող հետազոտողների ցանցի ընդլայնման համար:
Գիտաժողովն անցկացվելու է սույն թվականի դեկտեմբերի 6-ին:
ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրատի ու մագիստրատուրայի հետաքրքրված բոլոր ուսանողները պետք է մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ն իրենց վերլուծությունները (ցանկալի է մինչև 12 էջ) ուղարկեն elrc@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Գիտաժողովի հանձնախմբի կողմից լավագույն ճանաչված տաս զեկույցներն իրենց հեղինակների կողմից կներկայացվեն գիտաժողովին:
Գիտաժողովը նվիրվում է Էկոլոգիական իրավունքի վաստակաշատ պրոֆեսոր Աիդա Բագրատի Իսկոյանի հիշատակին:
