ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2023
Ջրատարում հայտնված վիրավոր արագիլը տեղափոխվել է ժամանակավոր կացարան

Շրջակա միջավայրի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարը։
Դեպքի վայր են մեկնել Շրջակա միջավայրի նախարարության, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցներ։ 
Տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, վիրավոր թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։