ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2024
Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում

Հայտարարված գարնանային ծառատունկի շրջանակում ծառատնկումներ են իրականացվել նաև Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում։ Մասնավորապես՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Բերդի «Սորաններ» դենդրոպարկում, «Զիկատար» պետական արգելավայրում, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում և «Ջրվեժ» անտառպարկում:
Ծառատունկ է իրականացվել նաև «Սևան» ազգային պարկի տարածքում, որտեղ  որպես տնկանյութ օգտագործվել են ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու տնկիներ և «Սևան» ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու տնկիներ։ 
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նախատեսում է իրականացնել ևս 5 հա տարածքի վրա անտառտնկման աշխատանքներ, որ համար կօգտագործվի շուրջ 10 000 տնկի։