ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2025
Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն եղել: 
Կարգավորումը վերաբերում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում  ջրօգտագործման թույլտվության հնարավորության ստեղծմանը, եթե ջրօգտագործման նպատակը խմելու կամ ոռոգման ջուրն է և տարածքում այլընտրանք չկա:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: