Վարչության պետ՝ Ոսկեհատ Գրիգորյան, պետի տեղակալ Արփինե Փանոյան, վարչության գլխավոր մասնագետներ՝ Նորայր Աբրահամյան, Արամ Աղասյան, Նուբար Խաչատրյան, Տաթևիկ Խուդավերդյան, Վահագն Սարգսյան, Տիգրան Ասատրյան, Արմեն Գրիգորյան, Հակոբ Մաթևոսյան, «Ի գործ» ծրագիր՝ Տաթևիկ Ցյուրքեր, Արին Գապասագալեան։
Վարչության նպատակը կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումն է:
Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- Հայաստանի Հանրապետության կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության ոլորտի քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակումը և դրանց իրականացման գործընթացի ապահովումն ու վերլուծությունը.
- էկոլոգիական հավասարակշռության ապահովմամբ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
- որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման բնագավառներում քաղաքականության մշակումն ու իրականացումը.
- բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը.
- օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգության ապահովումը՝ իր իրավասության շրջանակներում.
- բուսական և կենդանական աշխարհի, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրային, հաշվառման և մոնիթորինգի տվյալների հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման չափորոշիչների և ցուցիչների մշակման գործընթացի ապահովում, դրանց պարբերաբար վերանայումը և ճշգրտումը
- բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ներկայացված հաշվետվությունների, նախատեսվող և/ կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում: