07.10.2022
Անդրադարձ
Մեկնարկել է հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը
Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի՝ մասնավորապես վարելահողերի շուրջ 50%-ը չի օգտագործվում։ Պատճառներից մեկը հողերի դեգրադացիան է, որն առաջանում է երաշտի, բնական աղակալման, սողանքների ու գյուղատնտեսության վարման անարդյունավետ մեթոդների և հանքարդյունաբերության հետևանքով։
Խնդրի մեղմման նպատակով մեկնարկել է Հայաստանում հողերի դեգրադացիայի կանխարգելման ու վերականգնման ծրագիրը։