ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:
Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային  հարաբերություններին, մասնավորապես ՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջը և  քննարկել  երկու երկրների միջև  շրջակա միջավայրի ոլորտում  համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական օրակարգի  հարցերի շրջանակ։
Նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության գործարկման և համալրման ընթացքին և խոսել Վրաստանի կողմից բնության պահպանության փորձի փոխանակման անհրաժեշտության մասին։
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգում բնապահպանական առաջնահերթությունների համապատասխանեցմանը։ 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունն այս ուղղություններով ևս։