ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է Համաշխարհային Բանկի և SIDA-ի պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է Համաշխարհային Բանկի և SIDA-ի պատվիրակությանը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է Համաշխարհային Բանկի և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) պատվիրակությանը, որոնք Հայաստան են այցելել «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի ընթացքը, իրականացվող նախաձեռնությունները և առաջիկա աշխատանքները՝ ուղղված բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, լանդշաֆտների դիմադրողականության բարձրացմանը և էկոհամակարգերի պահպանմանը։
Նախարարի տեղակալ Մկրտչյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը բնապահպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի շրջանակում՝ ընդգծելով, որ փոխգործակցությունը հնարավորություն է տալիս հասնել համակարգային և երկարաժամկետ արդյունքների։
Ի պատասխան՝ գործընկերները բարձր են գնահատել նախարարության և ծրագրի իրականացման թիմի աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ համագործակցությունը և աջակցությունը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններին։