ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովը մայիսի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հաշվի առնելով, որ առաջին ընթերցման ժամանակ մանրամասն ներկայացվել են բովանդակային փոփոխությունները, նախարարն հակիրճ անդրադարձել է էական կարգավորումներին, ինչպես նաև ներկայացրել առաջին ընթերցումից հետո առաջարկությունների հիման վրա կատարված փոփոխությունները։ 
Ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 70 առաջարկություն, որից՝ 47-ը «Հայաստան» խմբակցության կողմից։ Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 28-ը, որոնց մեծ մասը (թվով 24-ը) խմբագրական բնույթի են, այդ թվում՝ օրենսդրական տեխնիկային վերաբերող: