03.05.2023
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է միջոցառման գաղափարը Հայաստանում պահելուն, Սևանում ներդրում անելուն և Սևանի շուրջ նոր մշակույթ ձևավորելուն ուղղված յուրաքանչյուր ջանք։