Հարգելի՛ գործընկեր,
Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ ուշադրություն հրավիրելով մեր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարևորությանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը, Կենսաբազմազանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին, զբոսաշրջային միավորումների և ֆեդերացիաների ներկայացուցիչներին, գիդ-ուղեկցորդներին, ոլորտում մասնագիտացված բլոգերներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին սիրով հրավիրում է մասնակցելու «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցի տարածքում հատուկ մշակված էկոզբոսաշրջային երթուղու ներկայացմանը:
Միջոցառման ընթացքում կանցկացվի քայլարշավ երթուղով, որի ընթացքում կներկայացվեն.
Տարածքի կենսաբազմազանության առանձնահատկությունները,
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակի և պահպանման կարևորության մասին տեղեկատվություն,
Տարածքի զարգացման հնարավորությունները էկոզբոսաշրջության ոլորտում։
Միջոցառման օր և ժամ՝
Մայիսի 17
Ժամը 09։00
Մեկնումը Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ տան դիմացից։
Մասնակիցների տեղափոխումը հոգում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը, որը կնպաստի էկոզբոսաշրջության և կենսաբազմազանության պահպանման կարևոր ուղերձների տարածմանը։
Խնդրում ենք Ձեր մասնակցության մասին հաստատումն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 10-ը՝ գլխագրում նշելով «Քայլարշավ» կամ կապ հաստատել նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ՝ 011 818 555 հեռախոսահամարով
