ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2022
«Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները

Հարգելի քաղաքացինե՛ր, տեղեկացնում ենք, որ ստացված  ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և  հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։
- Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները
- Վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարաների տարածքից
- Իրականացվում է պատշաճ աղբահանություն
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում  է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
- Ավտոկայանատեղի
- Շվաքարաններ
- Հանդերձարաններ
- Սանհանգույցներ
- Ցնցուղարաններ
- Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա_միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։
Լուսանկարներն արված են N1 Հանրային լողափում