ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2023
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է Սևանա լճի հանրային №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է Սևանա լճի հանրային №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը:
Հանրային  №7 լողափի համար հայտեր չէին ներկայացվել։ Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում:
Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը քննել է հանրային №8 լողափի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագիծը։ 
Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում, մակերեսը՝ 9 հա։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուի ներկայությամբ բացվել է ծրագրի փաթեթը, որը ներկայացվել էր սոսնձված և փակ ծրարով։
Հանձնաժողովը դիտարկել է ծրագրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ 
Դրանք էին՝ 
-համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
 -առաջարկվող բարձր վճարի չափը,
 -օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
 -ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
 -նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
 -սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
 -ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Քննարկումների և դիտարկումների արդյունքում ներդրումային ծրագիրը հաղթող է ճանաչվել։Հաղթող մասնակցի հետ կկնքվի պայմանագիր։