20.02.2025
Սևան քաղաքում շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ
Սևան քաղաքում շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում:
Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության՝
- Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար
- Կանաչը՝ ապակու համար
Թափոնների տեսակավորումը հեշտ Է։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: