Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։
Այս նպատակով Սևանի իշխանի մանրաձկան գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում են ծնողական կազմի տեսակավորման աշխատանքներ՝ առանձնացնելով վերարտադրության պատրաստ առանձնյակներին։
Այս գործողությունները ուղղված են Սևանի կողակի՝ որպես Սևանա լճի էկոհամակարգի առանցքային օղակի բնական պաշարների վերականգնմանը։
Ահա մի քանի լուսանկար և տեսանյութ՝ ձկների տեսակավորման գործընթացից, կատարված Սևանի իշխանի մանրաձկան աճեցման գործարանում։
