ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2024
Սևան» ազգային պարկում անտառտնկման աշխատանքներ են իրականացվել

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։ 
Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել են շուրջ 10 000 տնկիներ։ 
Որպես տնկանյութ օգտագործվել  են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և  ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու և ակացիայի տնկիներ։ 
Այս ծառատունկը նաև ազգային պարկի տարածքում սոճիների չորացման դեմ համալիր պայքարի շրջանակում է։