ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2024
ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը
Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Ամեն տարի սեպտեմբեր ամսին վաղ առավոտյան միջատները դուրս են գալիս հողի մակերևույթ բեղմնավորվելու նպատակով: 
Որդանը կարմիրից ստացված ներկը՝ Կարմինը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել է նաև  «Արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները: Հայկական որդան կարմիրով է հիմք դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը:  
Արգելավայրի գործունեության նպատակն է ապահովել Արարատյան հարթավայրի հալոֆիտ (աղուտային) էկոհամակարգերը, դրանց բուսական և կենդանական աշխարհի ամբողջական պահպանությունն ու կայուն օգտագործումը: