ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2022
Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից 2022 թվականի մայիսի 10-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 9.351.806 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 101.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Մասնավորապես`
 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է 20 դեպք, որից 16-ով հաշվարկվել է 9.340.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է  1 դեպք;
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 10 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 11.206 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20-ով նշանակվել 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
 Արձանագրվել է 1 դեպք: 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝ 1.196.300 ՀՀ դրամ)։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.563.442 ՀՀ դրամ: 
 Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ շինարարություն,
1-ը՝ արտադրություն,
2-ը՝ ընդերքօգտագործում, 
1-ը՝ ՓՀԷԿ,
1-ը՝ գյուղատնտեսություն,
1-ը՝ ջրի հավաքում, մշակում, բաշխում
1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։
Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.010.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.050.447 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։