Հարգելի գործընկերներ,
Հրավիրում ենք մասնակցելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը։
Հանրային քննարկումը կկայանա մարտի 7-ին ժամը 12:00, ՀՀ, ք. Երևան, հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46 հասցեում գտնվող Օրհուս գրասենյակում։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e- draft.am/projects/6864/about
Խնդրում ենք Ձեր (ներկայացուցչի) մասնակցությունը հաստատել aarhushosting@gmail.com էլեկտրոնային հասեցին նամակ ուղարկելու միջոցով կամ զանգահարելով +374 11 818 559 կամ +374 91 81 60 55 հեռախոսահամարներին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, կամ Երևանի Օրհուս կենտրոնի հետ:
Հեռ. +37491816055
Էլ. հասցե՝ press@env.am
