Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ hանրային քննարկման հրավեր։
Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպություններին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055
Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի ապրիլի 9-ին ժամը 13։00, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։