29.12.2025
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը
«Արմենպրես» -ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ամփոփել են 2025 թվականի դիտված հիդրոօդերևութաբանական պայմանները, անդրադարձել առաջիկա օրերի և հունվար ամսվա կանխատեսումը։ Հունվարի առաջին տասնօրյակում երկիրը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, հատկապես՝ հունվարի 3-4-ը: Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք հոսանքները։ Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=kEV8A_gPrqM


