ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2024
Մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումները դրական անդրադարձ են թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա

Համաձայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների Սևանա լճի ավազանի 4 օդերևութաբանական կայաններում 1 օրում (մարտի 19-20 ընկած ժամանակահատված) դիտվել են մարտ ամսվա ամսական նորմայից ավել տեղումներ, ինչը իր դրական անդրադարձն է թողել Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա: