Այսօր՝ ապրիլի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հերթական հանրային քննարկումը՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ տնտեսվարողներին, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել արգելքի նախագծի շուրջ կարծիքների փոխանակում, նախարարության ներկայացուցիչները գույքագրել են տնտեսվարողների կողմից բարձրացված խնդիրները։
Իրազեկման հանդիպումները կրում են շարունակական բնույթ։